211652_close_icon
views-count9252 դիտում article-date 19:40 14-11-2018

Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը, այն գլխավորում են Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը

Քիչ առաջ հրապարակվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը, որը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: [b]Ցուցակը բաղկացած է 125 հոգուց.[/b] Ցուցակի 2-րդ համարը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է: 3-րդ հորիզոնականում վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն է, 4-րդ համարը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայն է, 5-րդը՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը, 6-րդ տեղում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է, 7-րդ համարը Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը, 8-րդ հորիզոնականում պատգամավոր Կարինե Աճեմյանն է, 9-րդ տեղում վերլուծաբան Մենուա Հարությունյանն է, 10-րդ համարը պատգամավոր Արտաշես Գեղամյանն է: Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ [url=http://hhk.am/u_files/file/RPA.pdf]հղմամբ[/url]:

Նմանատիպ նյութեր