211652_close_icon
views-count1125 դիտում article-date 19:45 14-11-2018

Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ

Պահպանողական կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում Հայաստանում ստեղծված ներկա քաղաքական խճանկարի առնչությամբ: Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չնայած բազմաբնույթ բանակցություններին և դրանց փորձերին՝ Պահպանողական կուսակցությանը և նրա դաշնակիցներին չհաջողվեց ստեղծել նախընտրական «Արևմտյան ճակատ», որը թույլ կտար Ազգային ժողովում վերջապես ունենալ իրապես Արևմտյան քաղաքակրթական արժեքներ և ուղղվածություն հետապնդող մի խմբակցություն, որը մոտեցող աշխարհաքաղաքական վայրիվերումների ընթացքում կդառնար պետականության և քաղաքացիների հուսալի անվտանգության խարիսխ: Այժմ ամբողջ պատասխանատվությունը կրելու են բացառապես ռուսական իմպերիական ծիրում գործող և արևմտյանի հերթական իմիտացիան իրականացնելու կոչված քաղաքական խմբերը: Սրանով հանդերձ, Պահպանողական կուսակցությունն արձանագրում է, որ լիահույս է ընտրական բոլոր փուլերի քաղաքակիրթ անցկացման՝ Կառավարության ղեկավարի վճռականությանը, թեև, ցավոք, նոր Աժ-ն չի ներկայացնելու մեր պետականության հեռահար շահերից բխող համարժեքություններն ու ներդաշնակությունը: Պահպանողական կուսակցությունը հաջողություն և սթափություն է մաղթում ընտրական պայքարի մեջ մտած բոլոր ուժերին: [b] ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ[/b]

Նմանատիպ նյութեր