211652_close_icon
views-count2514 դիտում article-date 20:56 14-11-2018

Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում տեղի կունենա ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10-ին, Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում տեղի է ունենալու ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը: Ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանի հովանավորությամբ Ավան համայնքում՝ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում, գտնվող մասնաշենքը կապիտալ վերանորոգվել է՝ 300-500 ուսանողի համար նախատեսված հանրակացարանային համալիր ստեղծելու նպատակով: Հանրակացարանը կառուցվել է ԵՊՀ-ին կտակված գումարի և ԵՊՀ միջոցների հաշվին: Բացման արարողությանը ներկա են լինելու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

Նմանատիպ նյութեր