211652_close_icon
views-count2840 դիտում article-date 16:09 14-11-2018

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը շրջանների զգալի մասում, 19-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0038750001542193963739020.jpg[/img] Երևան քաղաքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0674305001542193986632540.jpg[/img]

Նմանատիպ նյութեր