211652_close_icon
views-count1517 դիտում article-date 16:22 14-11-2018

ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության աշխատանքին և կողմ կքվեարկի հաջորդ տարվա բյուջեի նախագծին

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, թեև ունեցած որոշ վերապահումներին, կողմ է քվեարկելու հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծին` կառավարության աշխատանքը չխոչընդոտելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/954469.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք մեր որդեգրած քաղաքականությանը դեմ չենք գնալու և չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքին: Մենք կողմ ենք քվեարկելու այս բյուջեին, թույլ ենք տալու, որ մարդիկ հետագայում շարունակեն աշխատանքը»,-հայտնեց Բաղդասարյանը: Նա նշեց, որ համաձայն չէ այն տեսակետին, թե բյուջեի նախագիծն իներցիոն է: «Եթե պետք է լիներ իներցիոն, ոչ թե հեղափոխական, ապա ինչ իմաստ ուներ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը: Եթե այս բյուջեն պետք է լիներ նախորդ կառավարության վերջին եռամսյա ծրագրի շարունակությունը, ուրեմն ներկայիս խորհրդարանն ավելի օգտակար կլիներ դա իրականացնելու համար»,-նշեց Բաղդասարյանը: Նրա կարծիքով` առաջարկվող բյուջեի նախագծով ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը նախորդ կառավարության վարած քաղաքականությունից մեծապես չի տարբերվում: «Հաջորդ տարվա բյուջեի հիմնավորման մեջ դիտարկում է ներկայացվել, որ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար ֆինանսական ռեսուրսները հատկացվելու են կապիտալ ծախսերին` մասնավորապես ենթակառուցվածքների զարգացմանը, ոչ թե ընթացիկ ծախսերի իրականացմանը: Սա ճիշտ մոտեցում է, սակայն հարկաբյուջետային քաղաքականության իրականացման այս մոտեցումը որդեգրվել էր դեռ մեր իշխանության ժամանակ»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր