211652_close_icon
views-count1338 դիտում article-date 16:49 14-11-2018

Արթուր Շուքուրյանն ընտրվեց «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր

Նոյեմբերի 14-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի և Երևանի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանը: Բժշկագիտության դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը 2016թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նա 214-ից ավելի աշխատանքների և 1 մենագրության հեղինակ է: Արթուր Շուքուրյանը Հայաստանի Հանրապետության Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահն է, «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, «Քիթ-կոկորդ-ականջաբանության միջազգային հանդեսի» (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Արթուր Շուքուրյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Քիթ-կոկորդ- ականջաբանության բաժանմունքի վարիչն է, ԵՊԲՀ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչը: Արթուր Շուքուրյանը 2001թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի բժշկագիտության բնագավառում, 2004թ-ին արժանացել է «Վաստակավոր բժշկի» կոչման:

Նմանատիպ նյութեր