211652_close_icon
views-count2138 դիտում article-date 14:44 14-11-2018

Վատ արդյունքների պատճառով Դե Խեան հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «ՄՅՈւ»-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը թիմի հետ: Իսպանացին դժգոհ է թիմի վատ արդյունքներից և չի շտապում նոր պայմանագիր կնքել: Նշվում է, որ «ՄՅՈւ»-ն Դե Խեային առաջարկում է շաբաթական 275 հազ. ֆունտ, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը: Դարպասապահի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ. հունիսը՝ եվս մեկ տարով երկարաձգելու պայմանով: Եթե Դե Խեան չերկարաձգի պայմանագիրը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրան մինչև գործող պայմանագրի ավարտը վաճառել:

Նմանատիպ նյութեր