211652_close_icon
views-count5687 դիտում article-date 13:09 14-11-2018

Տեղի ունեցավ արվեստի նմուշներ ներկայացնող «Sorpresa» ապրանքանիշի ստեղծման մեկամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Տերյան 3ա հասցեում գտնվող «Էօն» սրճարանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Sorpresa» ապրանքանիշի ստեղծման մեկամյակին նվիրված միջոցառում։ Երեկոյի ընթացքում անցկացվեց ցուցահանդես, ֆեյսբուքյան մրցույթի հաղթողներին հանձնվեցին մրցանակներ, նաև կազմակերպվեց համեղ հյուրասիրություն։ Միջոցառումը անցկացվեց հաճելի երաժշտության ներքո և, իհարկե, եղան հետաքրքիր անակնկալներ։ Նշենք, որ «Sorpresa» ապրանքանիշը 2017 թվականին հիմնել է Լուսինե Ավետիսյանը, որի սիրելի զբաղմունքը դարձրել է սիրելի աշխատանք: Լուսինեն նկարում է կտավի, ապակու, կավի, կտորի, կաշվի վրա՝ դրանք հասարակ իրերից փոխակերպելով արվեստի նմուշների: Ապրանքանիշը հասցրել է ճանաչվել ու սիրվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում բնակվող արվեստասերների կողմից: «Sorpresa»-ի հաջողության գաղտնիքը մեկը մյուսին չկրկնող նմուշներն են՝ յուրահատուկ զարդանախշերով: Ի դեպ, «Sorpresa» թարգմանաբար նշանակում է անակնկալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր