211652_close_icon
views-count16380 դիտում article-date 12:11 14-11-2018

Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում տեղի ունեցավ կլինիկական լաբորատորիայի լաբորանտի թափուր հաստիքի համար նախատեսված մրցույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 8-ին Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում տեղի ունեցավ կլինիկական լաբորատորիայի լաբորանտի թափուր հաստիքի համար նախատեսված մրցույթը: Հանձնաժողովի կազմում էին նախագահ Զ. Մարգարյանը, մարզպետարանի ներկայացուցիչ Ռ. Պողոսյանը, թիվ 5 պոլիկլինիկայի բժիշկներ Վ.Ղարագյոզյանը, Կ. Բաղդասարյանը, Ս. Նասիլյանը: Թափուր հաստիքի համար մասնակցում էին 11 դիմորդ: Մրցույթը սկսվեց ժամը 15:00-ին և ավարտվեց 20:15-ին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողի հետ զրույցում դիմորդներն ասում էին, որ գոհ են հանձնաժողովից, մտածում են, որ Լոռվա մարզում արդարություն կա. «Սպասում ենք արդյունքներին»: Նոյեմբերի 29-ին նույն պոլիկլինիկայի տնօրենի հաստիքի համար մրցույթ է անցկացվելու: Մասնակցելու են Լոռվա մարզի լավագույն բժիշկները: Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր