211652_close_icon
views-count3885 դիտում article-date 11:14 14-11-2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց. ուղիղ. Tert.am

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով թույլ տալ ներկրել Բագրատաշեն անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաները, հայտնումէ [url=https://www.tert.am/am/news/2018/11/14/Right-hand-car/2843990?fbclid=IwAR0B1Y53xUNopzgoURNGGDP15cZatXUhWo2d3Gi5059v8YaSWKRV2ZnEvD4]Tert.am[/url]-ը։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ 150-ից ավելի մեքենա արդեն հատել է վրացական սահմանը, և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջերս հայտնել էր, որ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում նախարարությունը հնարավոր է համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/11/14/Right-hand-car/2843990?fbclid=IwAR0B1Y53xUNopzgoURNGGDP15cZatXUhWo2d3Gi5059v8YaSWKRV2ZnEvD4]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր