211652_close_icon
views-count2012 դիտում article-date 10:37 14-11-2018

Կտեսնենք՝ որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն․ Ալեն Սիմոնյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երեկ արձագանքեց Արմեն Աշոտյանի ելույթին: Նա ՔՊ-ականներին ասել էր. «Եթե ձեր ցուցակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի կեպկեն, 3-րդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու»: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Պա­րոն Աշոտյան, ես, Արարատ Միրզոյանն այստեղ հայտնվել ենք ռեյտինգային համակարգով ձեր իշխանու­թյան կողմից կազմակերպված ընտրությունների ժամանակ, երբ չկային մեդիաները, երբ կային այն մտա­վախությունները, որի մասին խոսեցին իմ գործընկերները: Վստահեցնում եմ Ձեզ՝ մենք շատ շուտով կտեսնենք, թե դուք, որպես ընդդիմություն, որքան ձայն կհավաքեք նույն 4-րդ ընտրատարածքում: Ես նույնպես առաջադրվել եմ այդ ընտրատարածքում: Կտեսնենք, այն պարագայում, երբ ընտրողների վրա ճնշումներ չեն լինելու, որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր