211652_close_icon
views-count1431 դիտում article-date 11:12 14-11-2018

Ընտրությունները չեն կարող եւ չպետք է լինեն անցյալի մասին. Վիգեն Սարգսյան

Ընտրությունները չեն կարող եւ չպետք է լինեն անցյալի մասին: Այս մասին Facebook-ի իր [url=https://web.facebook.com/Vigen.A.Sargsyan/photos/a.187155095533204/198974364351277/?type=3]էջում [/url]գրել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: «Դրանք պետք է միտված լինեն ապագային եւ նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբեւեռ չի լինում»,-գրել է Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր