211652_close_icon
views-count4629 դիտում article-date 21:55 13-11-2018

Պերույում ավտովթարի արդյունքում զոհվել է պատանեկան թիմի 7 ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պերույում մանկական ֆուտբոլային թիմի մասնակցությամբ ողբերգություն է տեղի ունեցել: «Տորիբիո Ռոդրիգես Մենդոսա» դպրոցի մանկական (Մ-14) թիմի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 7 երեխա: Եվս 11 ուղևոր տուժել են, որոնցից 10-ը՝ ֆուտբոլիստներ: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսի լեռնային հատվածում գտնվող Ամասոնաս շրջանում: Թիմը մեկնում էր շրջանի դաշնային գավաթի եզրափակիչ փուլին: Ողբերգության առթիվ իր ցավակցությունն է հայտնել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր