211652_close_icon
views-count2146 դիտում article-date 18:36 13-11-2018

Փոքրիկ Իրինան դիմում է Ձեր բարեհոգությանը. յուրաքանչյուր հանգանակություն առանցքային նշանակություն ունի փոքրիկին կյանք պարգևելու համար

Առողջապահության ոլորտի ծրագրերը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից չի եղել, սակայն այս դեպքն առանձնանում է իր հրատապությամբ և կարևորությամբ: Ջավախքի Օրոջալալ գյուղում ծնված 6-ամյա փոքրիկի՝ Իրինա Հանեսյանի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» գլխուղեղի չարորակ ուռուցք: Գերմանիայում բուժումը շարունակելու համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո: Անցնելով հետազոտություններ Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում՝ փոքրիկի հիվանդությունը չեն կարողացել հասկանալ և ախտորոշում տալ, և նրան ծնողները հասցրել են Գերմանիա: Այնտեղ երկու անգամ վիրահատվել է և այժմ, բժիշկների հավաստմամբ, փոքրիկի բուժման շանսերը մեծ են և վիրահատություններից հետո արագ է վերականգնվում: Նախնական բուժման համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո, որից 30 հազարը վիրահատությունների, մնացածը՝ քիմիաթերապիայի կուրսը սկսելու համար: Իրինան, ընդհանուր առմամբ, պետք է անցնի քիմիայի և ռադիոթերապիայի 7-10 կուրս, որոնցից յուրաքանչյուրի արժեքը շուրջ 15 հազար եվրո է: Անկախ գումարի չափից՝ յուրաքանչյուր հանգանակություն առանցքային նշանակություն ունի փոքրիկին կյանք պարգևելու համար: Դիմում ենք Ձեզ և խնդրում արձագանքել: Նշենք, որ ընտանիքի ընկերների և բարեկամների շնորհիվ արդեն հավաքվել է 15 հազար եվրո։ Փոխանցումներ կարող եք կատարել չորս արժույթով՝ դոլար, ռուբլի, եվրո և դրամ, ինչպես նաև հետևյալ հղմամբ: [b]Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներով՝ նպատակի դաշտում նշելով «Աջակցություն Իրինային»՝[/b] USD - United States Dollar - [b]ԱՄՆ դոլլար[/b] INTERMEDIARY BANK: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS NEW YORK, USA SWIFT CODE: BKTRUS33 Fed Wire: 021001033 BENEFICIARY’S BANK: CJSC INECOBANK YEREVAN, ARMENIA SWIFT CODE: INJSAM22 Beneficiary account: 2050022378941020 Beneficiary name: SUPPORT TO JAVAKHK FUND RUB – Russian Federation Ruble – [b]Ռուսական Դաշնության ռուբլի[/b] Банк Получателя: OAO “ПРОМСВЯЗЬБАНК”, МОСКВА, РОССИЯ БИК 044525555 К/СЧ 30101810400000000555 Получатель: К/СЧ 30111810700000689901 ИНН 7744000912 АОЗТ “ИНЕКОБАНК”, ЕРЕВАН, АРМЕНИЯ Р/СЧЕТ: 20500 22378941041 ДЛЯ: ФОНД ПОДДЕРЖКИ ДЖАВАХКУ EUR – EURO –[b] ԵՎՐՈ[/b] INTERMEDIARY BANK: DEUTSCHE BANK AG FRANKFURT, GERMANY SWIFT CODE: DEUTDEFF BENEFICIARY’S BANK: CJSC INECOBANK YEREVAN, ARMENIA SWIFT CODE: INJSAM22 Beneficiary account: 20500 22378941040 Beneficiary name: SUPPORT TO JAVAKHK FUND [b]ՀՀ-ից և ԼՂՀ-ից նվիրատվություն կարող է կատարել հետևյալ հաշվեհամարի միջոցով՝[/b] Բանկը՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ Հաշվարկային հաշիվը՝ ՀՀ դրամ ՝ 2050022378941001 Իսկ սա Իրինայի մասին պատմող հատուկ բացված էջն է Facebook-ում: Ստորև կարող եք ծանոթանալ Իրինայի փաստաթղթերին՝
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր