211652_close_icon
views-count1569 դիտում article-date 18:20 13-11-2018

Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում

ՀՀ նախագահի հրամանագրով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վահագն Աթաբեկյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: Դեսպանի պաշտոնից հետ է կանչվել նաև Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արդեն նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Նախագահի հրամանագրով Լեհաստանում դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սամվել ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա),-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Նմանատիպ նյութեր