211652_close_icon
views-count1255 դիտում article-date 17:35 13-11-2018

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված մեքենաները

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակ և ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների պայմանները: Ուշադրություն է դարձվել նշված տրանսպորտային միջոցների խցերին, դրանց մակերեսներին, սանիտարահիգիենիկ վիճակին ու կահավորմանը, օդափոխությանը, ջեռուցմանը, լուսավորությանը և անվտանգության պայմաններին: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում արձանագրված խնդիրներից որոշները կարգավորվել են (օրինակ՝ սանիտարահիգիենիկ վիճակ): Դրա հետ միասին, դեռևս կան չլուծված խնդիրներ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է թափքի շարժման ընթացքում անձի անվտանգության ապահովմանը, տրանսպորտային միջոցների բնական լուսաթափանցելիությանը, դրանց մակերեսներին, ջեռուցմանը: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր արձանագրված խնդիրների լուծմանը նպաստելու կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր