211652_close_icon
views-count3429 դիտում article-date 15:38 13-11-2018

Ռոնալդուին ընտանիքով թենիսի մրցաշարին է այցելել և աչքի ընկել իր ճարպկությամբ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհու և ավագ որդու հետ միասին ներկա է գտնվել Լոնդոնում ընթացող թենիսի ATP մրցաշարի խաղային երկրորդ օրը աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և Ջոն Իզների միջև մրցամարտին: Ջոկովիչը վստահ հաղթանակ տարավ, սակայն երկրպագուների ուշադրության կենտրոնում աշխարհահռչակ ֆուտբոլիստն էր, որ մրցամարտի ընթացքում մի քանի անգամ աչքի ընկավ ճարպկությամբ՝ որսալով դեպի տրիբունաներ նետված թենիսի գնդակները: Մեկ անգամ Ռոնալդուին դա չհաջողվեց, ինչին ATP-ի պաշտոնական կայքը կատակով արձագանքել է. «Ոտքերով ավելի լավ է ստացվում»: Պապարացիները ֆիքսել են, որ Ռոնալդուն Լոնդոն է ժամանել կիրակ օրը, նա հանգրվանել է Bulgari Hotel հյուրանոցում, որտեղ մեկ գիշերը արժե 9 հազ. ֆունտ, իսկ մեքենայի կայանումը՝ ժամը 50 ֆունտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր