211652_close_icon
views-count10135 դիտում article-date 09:57 13-11-2018

Ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության նախկին պետը՝ Տարոն Մարգարյանի սանիկը՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արա Ճորուխյանը: Նա, ըստ էության, Տարոն Մարգարյանի հովանավորյալն է: Վերջինս Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է և հորաքրոջ փեսան. Մարգարյանը եղել է նրա հարսանիքի քավորը: Ճորուխյանը Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներին եղել է ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության պետը և աշխատանքից ազատվել է հոկտեմբերի 10-ին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր