211652_close_icon
views-count41790 դիտում article-date 10:23 13-11-2018

Դատարանը կալանավորեց Երևանում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարող 23-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Վահե Հակոբյանի նկատմամբ, ով կասկածվում է նոյեմբերի 5-ին Արաբկիր վարչական տարածքում 19-ամյա Սուրեն Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և Վ. Հակոբյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/07/1109547/?fbclid=IwAR3kH4fW5q-gvHLfY4NnWM6JsNQDvjek52xZpbNQnDMgLonqgMyj4rrpBh8]հայտնել [/url]էինք, որ նոյեմբերի 7-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Ներսիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Մկրտչյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Վահե Հակոբյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր նոյեմբերի 5-ին Արաբկիր վարչական տարածքի Ն. Տիգրանյան փողոցի 21 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սուրեն Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ) օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Մակարով» տեսակի ատրճանակից Ս. Թադևոսյանի ուղղությամբ կրակոցները արձակել էր Վ. Հակոբյանը: Արաբկիրի ոստիկանները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ հայտնաբերել էին Վ. Հակոբյանին, ով այնուհետև տեղափոխվել էր Արաբկիրի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեին մնացած կասկածյալների տվյալները և ձեռնարկվում էին անհրաժշետ միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին նույնպես հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր