211652_close_icon
views-count16493 դիտում article-date 23:25 12-11-2018

Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Հայաստանը 100 մլն դոլար արժողությամբ ազգային ստադիոն կունենա. Armsport

Այսօր` նոյեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, հայտնում է Armsport.am-ը: ՀՖՖ-ի նախագահը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, որոնց մեջ է մտնում «Ազգային» ստադիոն կառուցելու նախագիծը: Սա նախագահի առաջնային նպատակներից է, որը պետք է իրագործվի առաջիկա տարիների ընթացքում: Վանեցյանը նշել է, որ ֆեդերացիան ցանկանում է ստադիոնը կառուցել 33.000 հանդիսականի համար, որպեսզի այն կարողանա հյուրընկալել նաև Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակիչը: Ստադիոնը կարժենա մոտավոր 100 մլն դոլար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ պետք է տեղափովի «Ազգային» ստադիոնի տարածք: Նման ստադիոն ունենալը, ՀՖՖ նախագահի երազանքն է:

Նմանատիպ նյութեր