4923 դիտում
22:27 12-11-2018
Ոստիկանները բացահայտել են թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին շահագործել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։
Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ ռեստորանի սեփականատերը ներկայումս Հայաստանում չէ։
Ռեստորանի չորս աշխատակիցները հրավիրվեցին գլխավոր վարչություն։ Պարզվեց, որ ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահել է՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով։
Մասնավորապես, նրանց Հնդկաստանում հավաքագրել ու կազմակերպել է տեղափոխումը Հայաստան։ Այստեղ, բռնություն գործադրելով, վերցրել է նրանց անձնագրերը և օգտագործել վիճակի խոցելիությունը։
Այս հանգամանքը պայամանավորված է եղել ճանապարհածախսի վճարմամբ առաջացած ուռճացված պարտքով, ինչպես և լեզվին չտիրապետելու, տարածքին ծանոթ չլինելու իրողությամբ։ Այսպիսով, հնդիկ ռեստորանատերը ազգակիցներին ստիպել է առանց վարձատրության իր ռեստորանում կատարել տարբեր աշխատանքներ՝ նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման։
Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1358 դիտում
18:24 23-05-2019
Ոստիկանները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ կասկածյալները տղամարդ ու կին են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4112 դիտում
17:11 05-02-2015
53-ամյա հայուհին 4-ամյա Էրիկին նրա մոր հետ պահել է ստրուկի կարգավիճակում եւ շահագործել աշխատանքում
Այս բաժնից
409 դիտում
21:17 17-04-2024
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք