211652_close_icon
views-count6834 դիտում article-date 21:55 12-11-2018

ՊՆ-ն կարգադրել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը արտադրողներին կարգադրել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը: «[url=https://armenpress.am/arm/news/954231.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Առաջին խմբաքանակն արդեն մեր պահեստներում է, որը կտրուկ տարբերվում է երբևէ ՀՀ ԶՈւ-ում ստացված ներքնաշորերից։ Կրճատվել է նորմացույցերով հատկացվող թվաքանակը, բայց բարձրացվել է որակը: Մեր զինծառայողներն արդեն պետք է լվանան իրենց շորերը կամ վստահեն լվացքատներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Դավիթ Տոնոյանի խոսքով՝ զինվորները կարող են ներքնաշորերը նաև տնից ուզել, բայց պետությունն այստեղ իր պարտավորությունները կատարում է:

Նմանատիպ նյութեր