211652_close_icon
views-count5818 դիտում article-date 21:12 12-11-2018

«Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը

ՀՀ մշակույթի նախարարության տարեկան միջազգային ծրագրերի համատեքստում՝ նոյեմբերի 20-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը: Համերգի ընթացքում կներկայացվեն համաշխարհային և հայկական ջազային երաժշտական ժառանգության լավագույն նմուշները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանական միջոցառումների և «Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում: Օ. Լունդստրեմի ջազ նվագախումբը հիմնվել է 1934 թվականին, Հարբինում, երբ 9 երիտասարդ երաժիշտ՝ Օլեգ Լունդստրեմի ղեկավարությամբ որոշեցին ստեղծել իրենց ջազ նվագախումբը: Շուտով նվագախումբը տեղափոխվում է Շանհայ, ապա վերադառնում պատմական հայրենիք՝ Սովետական Միություն: Օ. Լունդստրեմի ջազ նվագախումբը ընդգրկվել է Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար պատմություն ունեցող նվագախումբ: 2005 թվականին մաեստրոյի մահից հետո, նվագախումբը դարձավ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբ, իսկ գեղարվեստական ղեկավար նշանակվեց հայտնի երաժիշտ և երգահան Բորիս Ֆրումկինը:

Նմանատիպ նյութեր