211652_close_icon
views-count2673 դիտում article-date 18:20 12-11-2018

«Ռեալը» երկար ժամանակով կորցրեց Նաչոյին և Կազեմիրոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Սելտային», սակայն կադրային կորուստներ ունեցավ: Այդ խաղում «Ռեալի» միանգամից երեք ֆուտբոլիստ վնասվածքներ ստացան և լքեցին խաղադաշտը: Այսօր նրանք բուժզննում են անցել, որոնց արդյունքներով պարզվել է, որ կիսապաշտպան Կազեմիրոն ոտնաթաթի վնասվածք է ստացել և բաց կթողնի 3 շաբաթ: Պաշտպան Սերխիո Ռեգիլոնը ուժեղ հարված է ոտքին ստացել և բաց կթողնի մեկ շաբաթ: Իսկ ահա պաշտպան Նաչոն վնասել է ծնկի կապանները և նրա ապաքինումը կտևի առնվազն 2 ամիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր