211652_close_icon
views-count3725 դիտում article-date 18:00 12-11-2018

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» անվամբ զիվորական համազգեստի հայկական բրենդ է մշակել

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» անվամբ համազգեստներ կստեղծի։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական բրենդերը։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս, ԶՈՒ պաշտոնական համազգեստը չէ։ Քանի որ ես քաղաքացիական եմ, կարծում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստ կրեմ։ Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը»,- ասել է Տոնոյանը։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։ Աղբյուրը՝ [url=https://www.24news.am/news/11000?fbclid=IwAR0vVNSMYoVK1O6SZWfTx7tyy2Y79RvX3lih-UUkU5rb12YivF_TCWxMhWQ#.W-mE_K7iLlg.facebook]24news.am[/url]

Նմանատիպ նյութեր