211652_close_icon
views-count3948 դիտում article-date 15:50 12-11-2018

«Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր երկրպագուներ դիմավորեցին հերոս ծանրամարտիկներին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո այսօր հայրենիք է վերադարձել Հայաստանի հավաքականը, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: «Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ և հարյուրավոր երկրպագուներ: Հիշեցնենք` հայ ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը: 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է 1 փոքր ոսկե, 1 փոքր արծաթե մեդալ և երկամարտի արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն: 109+ կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը նվաճել է 3 արծաթե մեդալ (երկուսը՝ պոկում և հրում վարժություններում, մեկը՝ երկամարտում): Եվս մեկ փոքր արծաթե մեդալ է նվաճել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր