211652_close_icon
views-count1427 դիտում article-date 15:10 12-11-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալ.Թամանյանի արձանի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի և Բեյրութի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա եւ 34-ամյա քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 8-ին, ժամը 22.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 108 հասցեում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և երեք «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. երկու «Ֆոլքսվագեն»-ների վարորդները և 51-ամյա ուղեւորը, «Օպել»-ի վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 15.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 09.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի վարորդը և 6-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 08.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևկելի մասից և բախվել բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Այգեստան-Դվին ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Վանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու վարորդները և «Հոնդա Ֆիտ»-ի 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ճամփեզրի մոտակայքում գտնվող աղբանոցը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գառնի գյուղում բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «Օպել», «Իսուզու» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի»-ի և «Իսուզու»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում բախվել է մայթեզրին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Տերյան և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքը ստացել է բարձրությունից վայր ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Վարագավան-Վերին Ծաղկավան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել հողաթմբին, ինչի հետևանքով 43-ամյա վարորդը ստացել է նշված վնասվածքները: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 09.00-ին, Երևանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Նորագավիթի փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի և «Ֆորդ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ.Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ա.Ավետիսյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 36-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21.014» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի հարակից տարածքում` ճանապարհին, վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Լոռի-Բերդ-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է կովի, ինչի հետևանքով 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Դուգատի» մոտոցիկլ, ինչի հետեւանքով 53-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 114-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099», «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին, ժամը 14.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում բախվել է ճանապարհի եզրաքարին, ինչի հետևանքով 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին, ժամը 14.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշատի խճուղում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին, ժամը 20.25-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Խաչատրյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ամերիկյան փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Ոսկետափ ճանապարհի 7-րդ կմ-ին, Վանաշեն գյուղում, բախվել է «ՈՒԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենանին, ինչի հետևանքով «ՎԱԶ-21110»-ի 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեենան Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, գցել գազատար խողովակի հենասյունը և բախվել Արարատյան 98 տան ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոմայրուղու 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Կալիբրայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացի-Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Կալիբրա» և «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին, ժամը 13.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 25-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Խորենացի-Սարգսյան խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Տիգրան Մեծի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, հետո հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց: «Աուդի»-ի վարորդը մեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 11-ին ժամը 19.00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԱԶ ՍԵՆՍ», «ՎԱԶ-2107» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր