211652_close_icon
views-count2895 դիտում article-date 14:25 12-11-2018

Ալեքսիս Օհանյանը Հայաստանի համար գաղտնի նախագիծ է մշակել. այն արդեն պատրաստ է ներկայացման

Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը գաղտնի նախագիծ է մշակել Հայաստանի համար, որն արդեն պատրաստ է ներկայացման: Այս մասին Օհանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ: Ալեքսիս Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի շախմատի ակադեմիայից՝ լուսանկարին կից կատարելով հետևյալ գրառումը. «Գաղտնի նախագիծը, որի վրա ես աշխատել եմ, գրեթե պատրաստ է՝ ձեզ հետ կիսվելու համար: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»: Սրանից կարելի է ենթադրել, որ նախագիծը կապված է շախմատի հետ: Օհանյանը նախագծին անդրադարձել է նաև «Ֆեյսբուք»-իր էջում կատարած հաջորդ գրառումներում: Նա հրապարակել է լուսանկար, որում ինքը դստեր հետ դիտում է հայկական խաչքար, որը ցուցադրվում է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այդ լուսանկարին կից գրառման մեջ Ալեքսիս Օհանյանը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել նախագծին: «Մշակույթի համար: Ավելի ոգեշնչված եմ երկուշաբթի արվելիք հայտարարության համար»,- գրել է նա: Թեմայի վերաբերյալ ևս մեկ գրառում Օհանյանը կատարել է նոյեմբերի 11-ին. «Արդեն ժամանակն է ընկերներ, գաղտնի նախագիծը ներկայացվելու է վաղը»:

Նմանատիպ նյութեր