211652_close_icon
views-count2183 դիտում article-date 13:59 12-11-2018

Երևանում և Կոտայքի մարզում պլանային ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 13-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Բագրևանդ թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր