211652_close_icon
views-count8115 դիտում article-date 11:40 12-11-2018

Քաղաքապետի որոշմամբ Նոր Նորքում ապօրինի կառույց է ապամոնտաժվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվում է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույցը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է առնվազն կասեցնի շինարարությունը: «Գործ ունեն համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ապօրինի զավթման դեպքի հետ»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշանակումից հետո հայտարարել էր, որ դադարեցնելու է ապօրինի շինարարությունն ու մեկընդմիշտ լուծելու հողազավթման հարցը։ «Մարդիկ ապօրինի շինարարություն էին սկսում, որովհետեւ համոզված էին` որոշ ժամանակ անց կկարողանան օրինականացնել շինությունը։ Այսուհետ նման բան չի լինելու։ Ապօրինի շինությունների բոլոր կառուցապատողները լուրջ խնդիրներ կունենան։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կգերադասեն հարցն օրինական ձեւով լուծել, մաքսիմալ աջակցություն կստանան», – ասել էր նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր