211652_close_icon
views-count2226 դիտում article-date 11:01 12-11-2018

Եզդիական համայնքի ներկայացուցիչները դիմում են «Քաղաքացիական պայմանագրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եզդիական համայնքի մի քանի տասյակ ներկայացուցիչներ դիմում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով Աժ համամասնական 2-րդ ցուցակի առաջին համարում ներկայացնել իրենց ազգակից Ռուստամ Բաքոյանին, ով ՔՊ-ի հետ քայլում է դեռևս 2015 թվականից՝ հաշվի չառնելով այն ժամանակվա իշխանությունների ճնշումները։ Եզդիական արմատներին մոտ կանգնած երիտասարդ, համայնքում լավ համբավ ունեցող ընտանիքի զավակ․ ազգակիցները կարծում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնի, եզդիների պատիվն էլ պետական ատյաններում բարձր կպահվի։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես կաջակցեն Ռուստամ Բաքոյանին, առաջիկա ընտրություններին կկանգնեն իրեն եզդի ընկերոջ կողքին։ «Այո, Ռուստամ Բաքոյանն իմ ընկերն է։ Վերջին օրերին մամուլում տարածվել են լուրեր, որ Արարատի մարզպետը ներկայացնում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը՝ որպես եզդիների ներկայացուցիչն ԱԺ-ում։ Կա նման բան, ես չեմ թաքցնում, քանի որ ճանաչում եմ Ռուստամ Բաքոյանին, չեմ ճանաչում մյուս թեկնածուներին, որոնք ներկայացել են եզդիական համայնքից և չեմ կարող պնդել այլ թեկնածուի առաջադրման հարցում»,- ելույթի իր խոսքում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր