211652_close_icon
views-count1443 դիտում article-date 10:35 12-11-2018

Երևանում գործող սննդի կետի աշխատակիցները չեն ենթարկվել բուժզննումների. նրանք ժամանակավորապես զրկվել են աշխատանքի իրավունքից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Երևան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների: «Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Նմանատիպ նյութեր