211652_close_icon
views-count4140 դիտում article-date 09:29 12-11-2018

Աշոտյանը կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում և կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում և լինելու է ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։ Արմեն Աշոտյանի գրառման մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին եւ առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները։ Միաժամանակ լինելու եմ նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը եւ վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին եւ ժողովրդին։ Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված եւ քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրությունը ՝ դիմելու ձեզ եւ ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը։ Շնորհակալ կլինեմ ցանկացած աջակցության համար»,– ասվում է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր