211652_close_icon
views-count14972 դիտում article-date 22:48 11-11-2018

Անգլիա. Հենրիխ Մխիթարյանը փրկեց «Արսենալին» պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վուլվերհեմփթոնին»: Հյուրերը, որոնք մինչ այս երեք անընդմեջ պարտություն էին կրել ԱՊԼ-ում, շատ ակտիվ սկսեցին խաղը և արդեն 13-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեցին հաշիվը. աչքի ընկավ Կավալեյրուն: Դրանից հետո էլ «գայլերը» շարունակում էին տիրել նախաձեռնությանը և եթե չլիներ «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյի փայլուն խաղը, կարող էին մի քանի անգամ էլ գրավել լոնդոնցիների դարպասը: Երկրորդ խաղակեսում «Վուլվերհեմփթոնը» վստահ պաշտպանվում էր և պարբերաբար սուր հակագրոհներ ձեռնարկում: 78-րդ րոպեին լոնդոնցիների կազմում խաղադաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը: Հենց նրան էր վիճարկված դառնալ «Արսենալի» փրկիչը. 88-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի եզրային փոխանցումը ոչ մեկին չդիպչելով, հայտնվեց հյուրերի դարպասում: Մինչև խաղավերջ հաշիվը չփոխվեց, թեպետ «Վուլվերհեմփթոնը» երկու հրաշալի պահ կորցրեց: Ոչ-ոքի՝ 1:1: Մի կողմից, լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու պայքար տանող «Արսենալը» միավորներ կորցրեց, մյուս կողմից՝ պետք է գոհ լինեն, որ նման խաղով պարտություն չկրեցին: Զուգահեռ ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով 1-ին տեղում է՝ 2 միավորով գերազացելով «Լիվերպուլին»: «Արսենալը» 24 միավորով 5-րդն է՝ 3 միավոր զիջելով «Տոտենհեմին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր