211652_close_icon
views-count5238 դիտում article-date 20:20 11-11-2018

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Tert.am. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/republicans/2841641]Tert.am[/url]-ը: Նա նշեց, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատրաստվելու ընտրություններին: «Քննարկել ենք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որը ամրագրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ուենցած գործընթացներին»,- ասաց նա և նշեց, որ այս խորհրդի նիստին պետք է կատարեին սկզբունքային որոշում և բավականին մեծ աշխատանք են կատարել: Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենք որպես կուսակցություն շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջոցով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ: Նա նշեց, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրդադին և արևելյան երկրներում քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել: «Այս օրերին ինձ, իմ գործընկերներին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի»: Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր