211652_close_icon
views-count25097 դիտում article-date 18:02 11-11-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են Opel-ն ու Hyundai-ն. մայրը և 4 ամսական երեխան տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Երևան քաղաքի Վանթյան փողոցի բնակիչ, 22-ամյա Ջիվան Սիմոնյանի վարած Hyundai 71 DA 711 համարանիշի և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Աշոտ Ալեքսանյանի վարած Opel մակնիշի 35 NA 432 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, 22-ամյա Նոնա Գասպարյանն ու 4 ամսական Էրիկ Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր