211652_close_icon
views-count8235 դիտում article-date 17:43 11-11-2018

Խորեն Հովհաննիսյան. Ինչո՞ւ պարտվեցինք Ջիբրալթարին. Մխիթարյանին հարցրե՛ք. Armsport

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ծավալուն հարցազրույց է տվել Матч ТВ-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և թիմի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/11/11/Khoren-Hovhannisyan/928475]Armsport.am[/url]-ը: [b]- Տեսե՞լ եք, թե Մխիթարյանն ինչպես խաղաց «Լիվերպուլի» հետ: [/b] - Իսկ դու՞ք: [b]- Տեսել եմ: [/b] - Եվ ի՞նչ կասեք: [b]- Ոչ այնքան լավ: [/b] - Եթե ես նման բան ասեմ, ինձ ճիշտ չեն հասկանա: Ավելի լավ է`Դուք: Նրա մոտ չի ստացվում Անգլիայում: Բայց դեռ լավ ելույթներ կունենա, հավանաբար: [b]- Ինչպե՞ս կարելի էր պարտվել Ջիբրալթարին: [/b] - Մխիթարյանին պետք է հարցնեք: Դուք նրանց թիմը տեսա՞ք: Մենք ձեզ հետ դուրս գայինք խաղադաշտ, կհաղթեինք: Վերջին շրջանում մեր հավաքականը մի մարտավարություն ունի. արագ գոլ խփել: Ջիբրալթարին դժվար է արագ գոլ խփել, համաձայն եմ: Այդ իսկ պատճառով պետք է հետևություններ անեն, ունենան այլ պլան: Հիմա Մակեդոնիային հաղթեցին: Ամեն ինչ լավ է, այո՞: Ոչ: Հաջորդ խաղին դաշտ դուրս կգան առանց հետևությունների: [b]- Չե՞ք հավատում Գյուլբուդաղյանցին: [/b] - Ինձ ինչու՞ հավատալ: Կարևորը` ֆեդերացիան հավատա:

Նմանատիպ նյութեր