211652_close_icon
views-count7420 դիտում article-date 15:36 11-11-2018

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը, դրան կհաջորդի կուսակցության խորհրդի նիստը . ՈՒՂԻՂ

Ժամը 15:00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Քիչ առաջ գրասենյակ ժամանեց ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ժամանել են ԳՄ անդամները: ԳՄ նիստին հաջորդելու է խորհրդի ընդլայնված նիստը, որը սկսվելու է 16։00-ին։ Նշենք, որ այսօր կուսակցությունը որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Նիստից անմիջապես հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=6vJo3KuL9EQ&fbclid=IwAR3a6RqylbaZVfpNMHsRrCOwBJrDtxankpHRRUIvKa2AcqdvGNy35AIJKPs]1in.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր