211652_close_icon
views-count4937 դիտում article-date 14:16 11-11-2018

Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան, հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ Կոմիտասի անվան պանթեոնում

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը գիշերը՝ 2:30, տեղափոխվել է Հայաստան: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/Yuri-vardanyan/2841473]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ «Յուրի Վարդանյանի աճյունը կտեղափոխվի Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ էլ վաղը տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը: Այնուհետև կբերվի Երևան՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»,- ասաց նա և հայտնեց, որ հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Կոմիտասի անվան պանթեոնում: Հիշեցնենք` Յուրի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 2-ին 62 տարեկանում:

Նմանատիպ նյութեր