211652_close_icon
views-count4414 դիտում article-date 14:03 11-11-2018

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժել է ՀՀ 5 քաղաքացի. ԱԻՆ-ը ճշգրտել է տվյալները

Ժամը 11:15-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ բախվել են «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Թ., Վրաստանի քաղաքացի), ինչի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: *** Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ 51-ամյա Ս. Է.-ն հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, 6-ամյա Ա. Գ.-ն՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, 29-ամյա Ս. Ա.-ն և 31-ամյա Դ. Կ.-ն՝ Ախալցխայի «Պինեո» հիվանդանոց, իսկ 3-ամյա Ս. Կ.-ն՝ Ախալցխայի մանկական հիվանդանոց: [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/11/1109820/]Հիշեցնենք[/url], որ նոյեմբերի 10-ին, ժամը 23:15-ին Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախալցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Տուժածների հոսպիտալացման վայրն ու առողջական վիճակը ճշտվում են: [b] ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր