211652_close_icon
views-count43886 դիտում article-date 13:35 11-11-2018

BMW X5-ի 34-ամյա վարորդը ճանապարհային ոստիկանի կողմից տուգանվելուց հետո ասում էր. «Շատ ճիշտ արեց, սա դաս կլինի ոչ միայն ինձ, այլև մյուս օրինախախտ վարորդներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Հայկ Մեծոյանի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Տիգրան Պապիկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր վարած BMW X5 մակնիշի 51 XX 511 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ավտոմեքենան վարում էր միակողմ երթևեկելի ճանապարհով՝ երթևեկելով հանդիպակաց գոտով: Վարորդը տեղում ենթարկվեց վարչական պատասխանատվության, որից հետո նա իր շնորհակալութունն էր հայտնում ճանապարհային ոստիկանին, ով իրեն տուգանեց, ասելով. «Ճիշտ արեց, սա դաս կլինի ոչ միայն ինձ, այլև մյուս վարորդներին, ովքեր կիմանան այս մասին»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր