211652_close_icon
views-count5587 դիտում article-date 13:12 11-11-2018

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 3-ը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց, երեխաներից մեկի վիճակը ծանր է. ՀՀ դեսպանություն

Ախալցխայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 3-ը տեղափոխվել են Թբիլիսի: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Արմենպրես»-ին մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։ Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցխայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» և «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց են բախվել։ «Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից 3-ին Ախալցիխայից արդեն տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 և 8 տարեկան, առաջինի վիճակը ծանր է, իսկ երկրորդինը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Միկրոավտոբուսի վարորդին ևս տեղափոխել են Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/11/1109807/]Հիշեցնենք[/url], որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 23:15-ին, Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Նմանատիպ նյութեր