211652_close_icon
views-count2082 դիտում article-date 14:34 11-11-2018

Դոնբասում հռչակված հանրապետությունների ղեկավարների և Ազգային խորհուրդների պատգամավորների ընտրություններ են անցկացվում

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Դոնբասի տարածքում սկսվել են հռչակված Դոնեցկի և Լուգանսի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների, ինչպես նաև նրանց միապալատ խորհրդարանների՝ Ազգային խորհուրդների պատգամավորների ընտրությունները: Այս մասին հայտնում է TACC-ը: Քվեարկության ընթացքում ԴԺՀ բնակիչները պետք է 5 թեկնածուներից մեկին ընտրեն պետության ղեկավար: ԴԺՀ Ազգային խորհրդի 100 պատգամավորական մանդատի համար պայքարում են երկու հասարակական շարժումներ՝ «Դոնեցկի Հանրապետությունը» և «Ազատ Դոնբաս»: Այժմ Դոնեցկի Հանրապետությունը, որը ղեկավարում է Դենիս Պուշիլինը, խորհրդարանում մեծամասնություն ունի` 63 տեղ:

Նմանատիպ նյութեր