211652_close_icon
views-count2399 դիտում article-date 11:04 11-11-2018

Բրազիլիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10-ը. կան անհայտ կորածներ

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10-ը: Այս մասին հայտնում է RBC-ն: Զոհերի մեջ կա 3 երեխա: [url=https://www.rbc.ru/rbcfreenews/5be798449a79473fa155623b?utm_source=yxnews&utm_medium=desktop]Աղբյուրի[/url] տեղեկություններով՝ զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Մի քանի հոգի համարվում են անհայտ կորած: Սողանքից հնարավոր է եղել փրկել 11 մարդու, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորների մեջ նորածին և երկու մանկահասակ երեխաներ կան: Որոնողական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 200 փրկարար:

Նմանատիպ նյութեր