211652_close_icon
views-count4232 դիտում article-date 23:15 10-11-2018

Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրեց ՀՖՖ ոսկե մեդալով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 9-ին լրացավ հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Բոնդարենկոյի 70-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով: Նշենք նաև, որ ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Բոնդարենկոն արժանացել է ՀՀ ֆիզկուլտորայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը: Պատվավոր պարգևը հոբելյարին հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր