211652_close_icon
views-count8202 դիտում article-date 20:11 10-11-2018

Արթուր Ղազինյան. ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը

Քաղաքագետ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ ՀՀ ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիրները չի կարելի դարձնել ներքին քաղաքականության մեջ իշխանությանը քննադատելու առարկա: Այնպիսի տպավորություն է, կարծես իրենց «ընդդիմադիր» հռչակած քաղաքական ուժերը սպասում էին, երբ պետք է իշխանությունը սխալվի, որ բոլորով միասին հարձակվեին Վարչապետի վրա։ Իրական պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչներն այսպիսի բարդ իրավիճակում պետք է մի կողմ դնեն ներքին քաղաքական տարաձայնությունները, համախմբվեն գործող իշխանության շուրջ և օգնեն հարթեն իրավիճակն ու լուծեն առաջացած խնդիրը։ Դրանից հետո կարելի է օրը 10 անգամ քննադատել և մեղադրել իշխանություններին թույլ տված սխալների համար։ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը», նշել է Ա. Ղազինյանը:

Նմանատիպ նյութեր