3143 դիտում
23:42 10-11-2018
Թրամպը պատմել է, թե ինչը երբեք չի ների Օբամային
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ երբեք իր նախորդին՝ Բարակ Օբամային չի ների այն, որ վերջինս կրճատել էր երկրի ռազմական սեկտորի ֆինանսավորումը:
«Ես երբեք չեմ ների նրան այն, ինչ նա արել է ԱՄՆ-ի ռազմական սեկտորի հետ, որը հյուծվել էր ֆինանսական սղության պատճառով: Ամեն ինչ հնացած էր և մաշված», ասել է Թրամպը:
Այդպիսով ամերիկյան առաջնորդը պատասխանել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբամային: Վերջինս իր ինքնակենսագրականում գրել էր, որ երբեք չի ների Թրամպին:
«Կայացում» վերնագրով հրապարակված ինքնակենսագրական գրքի հուշերից մեկում Միշել Օբաման նշել է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամպը կասկածի տակ դրել Բարակ Օբամայի լեգիտիմությունը՝ պնդելով, որ նա ամերիկյան քաղաքացիությունը ստացել էր ոչ ծննդյան իրավունքով: Միշել Օբամայի խոսքերով, Թրամպի այդ հայտարարությունները սպառնում էին իրենց ընտանիքի անվտանգությանը:
Նմանատիպ նյութեր
2033 դիտում
18:16 03-09-2016
Դավիթ Տոնոյանը եվրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին
1999 դիտում
18:21 12-09-2016
Դոնալդ Թրամպը խոստացել է հրապարակել իր բժշկական վերջին հետազոտման արդյունքները
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը