211652_close_icon
views-count9890 դիտում article-date 15:06 10-11-2018

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 29-ամյա վարորդի Mercedes-ն ու 60-ամյա վարորդի «07»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Անտոնյանի վարած Mercedes մակնիշի 34 CR 047 համարանիշի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Գրիգոր Սահակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 NQ 281 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Գ. Սահակյանը և նրա ուղևոր՝ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի բնակիչ՝ 60-ամյա Հայկ Սիրադեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-դ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր