211652_close_icon
views-count8814 դիտում article-date 10:55 10-11-2018

Փաշինյանի կառավարության ամիսներին պետական պարտքը նվազել է 143.2 մլն դոլարով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի պետական պարտքն այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 724.3 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ այս թիվը նվազել է 50.3 մլն դոլարով. բանն այն է, որ հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս պատկերը, թերևս, պատահական չէ. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը որդեգրել է պարտքի նվազեցման, միաժամանակ, նոր պարտք չավելացնելու քաղաքականություն: Նկատենք, որ այս քաղաքականությունը ՀՀ կառավարությունը սկսել է վարել մայիս ամսից սկսած, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա կառավարությունը «ժառանգություն» ստացավ պետական պարտքի բավական ահռելի բեռով. մայիսի 1-ի դրությամբ պարտքը 6 մլրդ 867.5 մլն դոլար էր: Այսինքն` Փաշինյանի կառավարության այս ամիսներին պետական պարտքը նվազել է ընդհանուր 143.2 մլն դոլարով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր