211652_close_icon
views-count3079 դիտում article-date 11:00 10-11-2018

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին՝ աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ: «Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/09/1109723/]առաջնությունում [/url]Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:

Նմանատիպ նյութեր